Ապրիլյան պատերազմի հետևանքով 2016-ին Արցախը 16%-ով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկ է ընդունել![]() 9 փետրվարի 2017 - 12:14 AMT PanARMENIAN.Net - 2016-ին Արցախ է այցելել մոտ 14.000 օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 16 տոկոսով ցածր է 2015-ի ցուցանիշից: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունից: 2015-ին Արցախ այցելել է մոտ 16.000 օտարերկրյա զբոսաշրջիկ: Օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից այցերի կրճատումը պայմանավորված է, այդ թվում, Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին սանձազերծած լայնածաված ռազմական գործողություններով: Մյուս կողմից, ըստ ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների, կտրուկ աճել է Հայաստանի Հանրապետությունից զբոսաշրջիկների թիվը: Պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլ-մայիս ամիսներին անկումը կազմել է գրեթե 40 տոկոս: Այնուհետև, ազդեցությունը սկսել է մեղմվել և հետագա ամիսներին նվազումը կազմել է 20 տոկոս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |