ԶԼՄ-ներ. iPhone 8-ը կլինի Apple-ի երբևէ ստեղծած ամենաթանկ սմարթֆոնը և կարժենա $1000![]() 10 փետրվարի 2017 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը հոբելյանական 10-րդ տարում պատրաստվում է թողարկել հերթական՝ 8-րդ iPhone-ը,: Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, այն կունենա «հեղափոխական» դիզայն ու համալրված կլինի մի շարք նորարարություններով: Բացի այդ, նշվում է, որ այն կլինի ընկերության կողմից երբևէ ստեղծված ամենաթանկ iPhone-ը, որի գինը կհասնի $1000-ի: Engadget.com-ը գրում է, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ iPhone 8-ի (կամ՝ iPhone X-ի) աննախադեպ բարձր գինը պայմանավորված կլինի գերժամանակակից OLED էկրանի և եռաչափ սենսորային համակարգի ներդրմամբ: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ iPhone 8-ի դիմացի հատվածն ամբողջությամբ կզբաղեցնի էկրանը` առանց «սահմանների» և ստեղների (OLED-դիսփլեյը): Այն մեծ մասամբ պատրաստված կլինի ապակուց, մինչդեռ Home կոճակն անտեսանելի կլինի: Ըստ վերլուծաբանների կանխատեսումների` Home կոճակը, որը մատնահետքով աշխատող զգայակ կլինի, ներկառուցված է լինելու ապակյա էկրանի մեջ: Փաստացի, այդ գործառույթները կկատարի Touch ID-ին, որը տարբերակում է մատնահետքերը: Բացի այդ, հեռախոսն անլար լիցքավորման հնարավորություն կունենա: 2017-ին Apple-ը տոնելու է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը, ուստի մեծ փոփոխություններ են ակնկալվում դիզայնում: Որպես առաջիկա նորություններից մեկը հիշատակվում է OLED-դիսփլեյը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |