Բաքուն բողոք չի ներկայացրել Մոսկվային` Վրաստանի ռուսական ռազմակայանների գույքը Հայաստան տեղափոխելու առիթով11 սեպտեմբերի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը պաշտոնական բողոք չի ներկայացրել ՌԴ պաշտպանության նախարարությանը` Վրաստանի ռուսական ռազմակայանների գույքն ու տեխնիկան Գյումրի (Հայաստան) տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի ցամաքային զորքերի լրատվության եւ հասարակական կապերի ծառայության պետի պաշտոնակատար, գնդապետ Գերման Ժիտենեւը, հաղորդում է Կովկաս-Պրեսը: «Վրաստանի տարածքից դեպի Հայաստան եւ Ռուսաստան ռուսական ռազմակայնների դուրսբերումը սկսելուց ի վեր Վրաստանից, Ադրբեջանից կամ Հայաստանից այդ առիթով` կարգի կամ ժամկետների վերաբերյալ որեւէ բողոք կամ հայց չի ստացվել: Ժիտենեւի խոսքերով, ռուսական ցամաքային զորքերը Վրաստանից դուրս են բերում սպառազինությունն ու տեխնիկան, տեղափոխելով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման գույքի դուրսբերման ծրագրին համաձայն, որը համաձայնեցված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: «Ռուսաստանը կատարում է իր բոլոր ստանձնած պարտավորությունները Վրաստանի տարածքից 12-րդ ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ»,-ասել է գնդապետը: Նրա խոսքերով, ընդամենը 2007 թվականին Գյումրու ռուսական ռազմակայանի հագեցման նպատակով նախատեսվում է տեղափոխել 161 միավոր սպառազինություն եւ ռազմական տեխնիկա: Հայաստան հիմնականում ներմուծվում է ավտոմոբիլային անիվային տեխնիկա` 109 միավոր, բացի այդ, 102-րդ ռազմակայան կտեղափոխվեն վեց միավոր զրահատանկային տեխնիկա, հինգ միավոր հրթիռա-հրաձգային սպառազինություն եւ 41 հատ տրակտոր, էքսկավատոր եւ այլ տեխնիկա, նշել է ցամաքային զորքերի ներկայացուցիչը: Ժիտենեւը նշել է, որ Վրաստանից Գյումրու ռուսական ռազմակայան արդեն տեղափոխվել է 117 միավոր սպառազինություն եւ տեխնիկա, նոյեմբերին այնտեղ կուղարկվի ռուսական տեխնիկայով հերթական զինվորական շարասյունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |