ՀՀ-ն 4 հորիզոնականով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշում![]() 9 փետրվարի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականն առաջադիմել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի փետրվարի 9-ին հրապարակված դասակարգման նոր աղյուսակում: Հայաստանի հավաքականի մրցակիցները 2018-ի ԱԱ ընտրական փուլում զբաղեցրել են հետևյալ տեղերը` Լեհաստանը 14-րդն է, Ռումինիան` 40-րդը, Դանիան` 49-րդը, Չերնոգորիան` 64-րդը, Ղազախստանը` 96-րդը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան 2-րդն է, Գերմանիան՝ 3-րդը: Նրանց հաջորդում են Չիլին, Բելգիան, Ֆրանսիան, Կոլումբիան, Պորտուգալիան, Ուրուգվայը: Լավագույն 10-ը եզրափակում է Իսպանիան: ՖԻՖԱ-ի նախորդ վարկանիշը հրապարակվել էր հունվարի 12-ին, որտեղ Հայաստանի հավաքականը 86-րդն էր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |