Մանուչարյանը հեռացել է «Ռատչաբուրիից»` չմասնակցելով ոչ մի պաշտոնական խաղի![]() 10 փետրվարի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հայտարարել է, որ հեռանում է Թաիլանդի «Ռատչաբուրի» ակումբից: Այդ մասին ֆուտբոլիստը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Մանուչարյանը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին և հայտարարել է, որ հեռանում է ակումբից: «Գնում եմ «Ռատչաբուրիից»: Հաջողություն, տղաներ»,-գրել է ֆուտբոլիստը: Մանուչարյանը տեղափոխվել էր «Ռատչաբուրի» 2016-ի նոյեմբերին, որտեղ մասնակցել է միայն ընկերական խաղերին: Ավելի վաղ Մանուչարյանը հանդես էր գալիս Եկատերինբուրգի «Ուրալում»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |