Գառնիում ճոպանուղի կկառուցվի![]() 10 փետրվարի 2017 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարությունը նախատեսում է Գառնիում ճոպանուղի կառուցել: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ իրենք մոտ 180 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացնելու: «Մենք մեր ներկա քաղաքականությունը որդեգրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղվող ֆինանսական ռեսուրսների համախմբման և նպատակային ծրագրերի իրականացման ուղությամբ»- ասել է Արծվիկ Մինասյանը: Մանրամասնելով Գառնիի ճոպանուղու ծրագիրը, նախարարը նշել է, որ այն ներառում է Քարերի սիմֆոնիայի հուշարձանն ու Խոսրովի անտառ արգելոցը: «Ուզում ենք իրականացնել ծրագիր, որն ուղիղ կապ կունենա նաև Խոսրովի անտառ արգելոցի հետ և հետաքրքիր շղթա կապահովի: Ընդհանուր նպատակն է ունենալ ճոպանուղի, որը կապահովի ելքը ձորի վրայից և այցելուներին կտանի Քարերի սիմֆոնիայի մոտ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ նախնական գնահատմամբ ծրագիրը կարժենա մոտ 5 մլն դոլար: Նա նշել է, որ այժմ աշխատում են նախագծումների վրա: Նախատեսվում է կառուցել նաև կամուրջ և զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոններ: Բացի այդ, Մինասյանը տեղեկացրել է, որ Քարերի սիմֆոնիայում 2017-ին դրամաշնորհային ծրագրով իրականացվելու են քարտեզարգման, անվտանգության գոտու և անձնագրավորման աշխատանքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |