Ստամբուլում հայ ոսկերչի սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացիները ցմահ ազատազրկվել են![]() 10 փետրվարի 2017 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի դատարանը ՀՀ 3 քաղաքացու ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին սպանելու մեղադրանքով: Դատապարտվածներն են Արամ Հովհաննիսյանը, Արթուր Այվազյանն ու Սերժ Միքայելյանը, գրում է Daily Sabah-ը: 2016-ի փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել է 85-ամյա Հակոբ Դեմիրջին, որը մոտ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին` հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել: Կասկածյալներին ձերբակալել էին Տրաբզոնում միջադեպից մի քանի օր անց: Հետաքննության ժամանակ պարզվել էր, որ նրանք Թուրքիա են ժամանել Հայաստանից և Տրաբզոնից մտադիր էին հայրենիք վերադառնալ: Դեմիրջիի սպանության գործով 12 կասկածյալ էր անցնում, որից 9-ին դատարանն արդարացրել է բավարար ապացույցների բացակայության պատճառով: Մինչդեռ Դեմիրջի ընտանիքի փաստաբան Մեհմեթ Օրալը պահանջել է մեղադրանք առաջադրել նաև մնացած 9 կասկածյալին` հայտարարելով, որ վերջինների վերաբերյալ ևս ապացույցներ կան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |