Վոլինկին. Մոսկվան ՀՀ քաղաքական ուղղվածության արմատական փոփոխություն ապրիլից հետո չի սպասում

Վոլինկին. Մոսկվան ՀՀ քաղաքական ուղղվածության արմատական փոփոխություն ապրիլից հետո չի սպասում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը Հայաստանի քաղաքական ուղղվածության արմատական փոփոխություն չի ակնկալում ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններից հետո, չնայած, որ երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները բավականին հետաքրքիր են թվում մեզ, քանի որ Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելին: Ըստ նոր Ընտրական օրենսգրքի, ընդդիմությունը պետք է զբաղեցնի ԱԺ տեղերի առնվազն 1/3-ը»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կարևոր է նաև խորհրդարանում «կայուն մեծամասնության» ապահովման երաշխիքը, ինչը պետք է ապահովի քաղաքական գործընթացի անխափան ընթացքը Հայաստանում: Հաշվի առնելով այս գործոնները` մենք լուրջ պատճառներ չենք տենսում, որ Երևանն արմատապես փոխի իր արտաքին քաղաքականության ուղղվածությունը»,-ասել է դիվանագետը:

ՌԴ դեսպանը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել մերձեցնելու համար Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Ցավոք, մինչ օրս միջազգային միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման վերաբերյալ, այդպես էլ կյանքի չկոչվեցին»,-ասել է Վոլինկինը

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---