«Նա ավելի լավ է զգուշանա». Թրամփը՝ Ռոհանիին![]() 11 փետրվարի 2017 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ելույթին, որում ԻԻՀ ղեկավարն ասել էր, թե «Իրանի հետ սպառնալիքների լեզվով խոսողները կզղջան»: Նախագահական օդանավում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Թրամփը Ռոհանիին կոչ է արել զգույշ լինել: «Նա ավելի լավ է զգուշանա»,- կտրուկ ասել է Միացյալ Նահանգների նախագահը, հաղորդում է Reuters-ը: Փետրվարի 10-ին Հասան Ռոհանին հարյուր հազարավոր իրանցիների հետ մասնակցել է 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ Թրամփի դեմ կազմակերպված բողոքի ակցիային: «Որոշ անփորձ մարդիկ ու Ամերիկան սպառնում են Իրանին: Բայց նրանք պետք է իմանան, որ սպառնալիքների լեզուն չի ազդում Իրանի վրա: Մենք այնպես կանենք, որ Իրանին սպառնացողները զղջան: Նրանք պետք է սովորեն հարգել Իրանն ու իրանցիներին: Մենք ուժեղ հակահարված կտանք ռազմատենչ քաղաքականությանը»,-հավաքվածներին ասել է Ռոհանին: Ավելի վաղ Թրամփն Իրանն անվանել էր «թիվ 1 ահաբեկչական պետություն»՝ սպառնալով չեղարկել ավելի վաղ այդ երկրի հետ կնքված միջուկային համաձայնագիրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |