Գազաֆիկացման մակարդակով Հայաստանը առաջատարների թվում է ոչ միայն ԱՊՀ երկրների թվում, այլ նաեւ ողջ աշխարհում12 սեպտեմբերի 2007 - 15:32 AMT PanARMENIAN.Net - ՀայՌուսգազարդի գործունեության շնորհիվ, ֆինանսական միջոցների տարեկան տնտեսումը Հայաստանի տրանսպորտային ոլորտում կազմում է շուրջ 180-200 մլն դոլար, բնակչության տարեկան տնտեսումը` 300 մլն դոլար: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը ընկերության բաժնետերերի նիստում, որը նվիրված էր ՀայՌուսգազարդի 10-ամյակին: Նրա խոսքերով, ՀայՌուսգազարդի ռազմավարական նպատակն է ստեղծել տարածաշրջանային նշանակության գազա-էներգետիկ ընկերություն, ապահովելով մասնակցությունը էներգետիկ նախագծերին ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: «Ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը 10 տարվա ընթացքում կազմել է շուրջ 110 մլն դոլար, ինչը թույլ է տալիս ընկերությանը ընդգրկվել ՀՀ առավել խոշոր ներդրողների թվում: Գազաֆիկացման նախանշված ծրագիրը ծրագրվում է ավարտել մինչեւ տարեվերջ, սակայն արդեն այսօր գազաֆիկացման մակարդակով Հայաստանը առաջատարների թվում է ոչ միայն ԱՊՀ երկրների շարքում, այլ նաեւ ողջ աշխարհում»,-նշել է Կարապետյանը: Նա նաեւ ընդգծել է, որ վերջին տարիներին գրանցված կայուն տնտեսական աճի պայմաններում ՀՀ-ում բարենպաստ պայմաններ են ստեղծվում կապիտալը ՀՀ բանկային ոլորտ ուղղելու համար: «Առաջիկայում ակնկալվում է «Գազպրոմբանկ» ԲԲ-ի մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա»,-հաղորդել է Կ.Կարապետյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |