Հայաստանի գազաֆիկացումը մեծապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը

PanARMENIAN.Net - Հայաստանի գազաֆիկացումը մեծապես գերազանցում է Ռուսաստանի գազաֆիկացման մակարդակը: Այդ մասին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ, ՀայՌուսգազարդ ՓԲԸ-ի Տնօրեննրի խորհրդի նախագահ Վալերի Գոլուբեվը: Նրա խոսքերով, Ռուսաստանի ոչ մեծ թվով շրջաններ եւ մարզեր ունեն գազաֆիկացման այնպիսի մակարդակ ինչ Հայաստանը: «Դա մեծ նվաճում է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին եւ բնակչությանը հավասարապես հասու լինել բնապահպանական տեսակետից այնպիսի շահավետ եւ այսօր համեմատաբար էժան էներգիայի աղբյուրից, ինչպիսին գազն է: Ես, որպես «Գազպրոմի» ներկայացուցիչ, կարող եմ նշել, որ մեր ընկերությունը նախանձում եւ գլուխ է խոնարհում այն նվաճումների առջեւ, որոնց այսօր հասել է Հայաստանը»,-ասել է նա:



Վալերի Գոլուբեվբ ընդգծել է, որ ՀայՌուսգազարդն օրինակելի ընկերություն է ԱՊՀ գազի ոլորտում: «Գազպրոմը» ԱՊՀ-ի իր ոչ բոլոր գործընկերների հետ է լավ հարաբերություններում, սակայն «Գազպրոմի» եւ Հայաստանի հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն ԱՊՀ բոլոր երկրների համար»,-ասել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---