Մխիթարյանը «Ուոտֆորդի» դեմ խաղում մեկնարկային կազմում կլինի![]() 11 փետրվարի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կմրցի «Ուոտֆորդի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում խաղադաշտ դուրս կգա «Յունայթեդի» մեկնարկային կազմում, Dailystar.co.uk-ին հղումով գրում էArmfootball.com-ը: «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ուոտֆորդ» խաղը կկայանա փետրվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին: Խաղն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել «Հ2» և «Футбол 1» հեռուստաալիքներով: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում երկրպագուների համար կազմակերպված քվեարկությամբ հունվարին Հենրիխ Մխիթարյանի՝ «Ուիգանի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է ՊԼ-ի լավագույն գոլը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |