Բերդիմուխամեդովը 3-րդ անգամ վերընտրվել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնում

Բերդիմուխամեդովը 3-րդ անգամ վերընտրվել է Թուրքմենստանի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի գործող նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուխամեդովը վերընտրվել է նախագահի պաշտոնում երրորդ անգամ ձայների բացարձակ մեծամասնությամբ` 97.69%-ով: Այդ մասին հայտնել է երկրի ԿԸՀ-ն:

Ընտրությունները կայացել են փետրվարի 12-ին: Ընտրությունների մասնակցել է ընտրողների 97.27%-ը: Նախագահի պաշտոնին հավակնում էր ևս 8 թեկնածու:

Ըստ 2016-ի սեպտեմբերի 14-ին ընդունված նոր սահմանադրության, Բերդիմուխամեդովն ընտրվել է 7 տարով: Մինչ այդ նա 2 անգամ ընտրվել է նախագահ 5-ամյա ժամկետով, հայտնում է ՌԻա Նովոստին:

Բերդիմուխամեդովը 59 տարեկան է, մասնագիտությամբ` բժիշկ: Ազատ ժամանակ զբաղվում է սպորտով և ձիավարությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---