Երևանը` փետրվարի տոներին հանգստի համար ռուսաստանցիների ամենապահանջված քաղաքների 10-յակում![]() 13 փետրվարի 2017 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Երևանը հայտնվել է փետրվարին տոնական հանգստի համար ռուսաստանցիների ամենապահանջված քաղաքների առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է հյուրանոցների որոնման RoomGuru.ru. ծառայությունը: Ըստ ծառայության, Երևանում կացության արժեքը միջինը կազմում է 47 եվրո 24 ժամվա համար: Ամենապահանջված քաղաքների առաջին տասնյակում են` Մինսկը, Թբիլիսին, Բաքուն, Բուդապեշտը, Տալլինը, Բարսելոնան, Երևանը, Ռիգան, Վիլնյուսը և Հռոմը: Ըստ ծառայության, ամենաէժանը կացությունն է Վիլնյուսում` միջինը 37 եվրո 24 ժամվա համար, իսկ ամենաթանկը` Հռոմում, ավելի քան 100 եվրո: Վարկանիշը կազմվել է 2017-ի փետրվարի 23-26-ը հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա: Ըստ ՏուրՍտատ գործակալության, 2017-ին ռուսաստանցիների ուղևորություններն արտերկիր աճել են 10%-ով նախորդ տարվա համեմատ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |