Արամ Համբարյան. ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության մասին օրինագծի քվեարկության ճշգրիտ ամսաթիվը դեռեւս չի որոշվել13 սեպտեմբերի 2007 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Մասաչուսեթս նահանգից կոնգրեսական Էդվարդ Մարկին սեպտեմբերի 11-ին կոչ է արել Ներկայացուցիչների պալատին քվեարկել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունման օգտին: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Վաղուղ ժամանակն է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ցեղասպանություն ճանաչի 1,5 մլն հայերի սպանությունը 20-րդ դարի սկզբին»,-հայտարարել է Մարկին: «Մենք շարունակում ենք աջակցություն ստանալ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներից 106-րդ բանաձեւի վերաբերյալ քվեարկություն ապահովելու հարցում, սակայն քվեարկության ճշգրիտ ամսաթիվը դեռեւս անհայտ է»,-ասել է Արամ Համբարյանը: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւին աջակցում են 227 կոնգրեսականներ, այն դեպքում, երբ նրա ընդունման համար հարկավոր է 218 կոնգրեսականների աջակցությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւը, որը պարտավորեցնում է ԱՄՆ-ի նախագահին «ցեղասպանություն» բառն օգտագործել ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քվեարկմանն է դրել Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |