Թրամփի խորհրդականը հրաժարական է տվել. Մեղադրվում է ռուսների հետ կապի մեջ![]() 14 փետրվարի 2017 - 09:53 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հավելելով, որ Ֆլինին մեղադրում են ռուս պաշտոնյաների հետ կապի մեջ լինելու համար: Իր հրաժարականի նամակում Ֆլինը նշել է, որ վստահ է նախագահ Դոնալդ Թրամփի ձևավորած թիմի հաջողության մեջ: «Գիտեմ, որ նախագահ Թրամփի, փոխնախագահ Մայք Փենսի և նրանց հավաքած հրաշալի թիմի ղեկավարությամբ՝ նրանք ԱՄՆ պատմության մեջ կհիշվեն որպես մեծագույն նախագահություններից մեկը»,-գրել է Ֆլինը: Ֆլինի պաշտոնում նշանակվել է թոշակի անցած գեներալ Քիթ Քելոգը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |