Վրաստանի վարչապետը պատրիարքին թունավորելու փորձի մասին. Կասեցվել է եկեղեցու դեմ դավադիր հարձակումը![]() 14 փետրվարի 2017 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը հսկայական աղետից խուսափեց, իսկ իրավապահները կասեցրին «եկեղեցու դեմ դավադիր հարձակումը»: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին` անդրադառնալով Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Իլիա Երկրորդին թունավորելու փորձին: Վրաստանի պետական պահնորդական ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն հաստատել է, որ պատրիարքության գույքի կառավարման ծառայության ղեկավար և Սբ Հովակիմի և Աննայի բուժկենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն ձերբակալվել է` պատրիարքին թունավորելու փորձի կասկածանքով: Կվիրիկաշվիլին հայտնել է, որ առաջիկայում կայցելին պատրիարքին, որը լեղապարկի վիրահատության է ենթարկվել Բեռլինում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար: «Հաշվի առնելով արտառոց դեպքը` ես իմ անձնական պահակազորի անդամներին գործուղել եմ Բեռլին` տեղում անվտանգության ապահովման բոլոր միջոցները ձեռնարկելու համար»,-ասել է նա, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն իր հերթին հայտարարել է, որ կասցվել է ծանրագույն հանցագործություն: «Դա լավ մշակված պլան էր»,-ասել է նա` անդրադառնալով եկեղեցական Գեորգի Մամալաձեի ձերբակալությանը: Քննությունը սկսվել է 2017-ի փետրվարի 2-ին քաղաքացու դիմումի հիման վրա, որը դիմել էր դատախազություն և հայտարարել, որ իր ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել իրեն կյանքի համար վտանգավոր թունավոր նյութի` ցիանիդի որոնման հարցում: Մամալաձեն բերման է ենթարկվել Թբիլիսիի օդանավակայանից, իսկ ավելի ուշ ձերբակալվել: Պատրիարքի անվտանգությունն ուժեղացված է, նրա անվտանգության ծառայության ղեկավարը հարցաքննվել է: Մինչդեռ Իլիա Երկրորդը հայտարարել է, որ չի հավատում, թե իրեն ցանկացել են թունավորել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |