ՀՀ-ն 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա![]() 14 փետրվարի 2017 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանից փետրվարի 14-ին 40 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա: Սա երկրորդ անգամ է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնության հետ, կազմակերպում է մարդասիրական օգնության առաքումը Սիրիա, Սիրիայի բարեկամ ժողովրդին: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում: Նա նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում եղել է ռուս գործընկերների առաջարկը՝ համատեղել ջանքերն ու միասին օգնություն տրամադրել՝ ՀԱՊԿ այլ երկրների մասնակցությամբ, հայտնում է Aysor.am-ը: «Հայաստանն, արձագանքելով այս առաջարկին, նախաձեռնեց այս մարդասիրական օգնության առաքումը», - նշել է Սարգսյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ մարդասիրական օգնության մեջ պարենային իրեր են և սննդամթերք: «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին, որ տրամադրելով բեռնատար օդանավեր՝ հնարավոր է դարձնում այս օգնության առաքումը։ Մենք կարևորում ենք սա, որովհետև Հայաստանը բազմիցս զգացել է միջազգային մարդասիրական օգնության, աջակցության կարևորությունը», - ընդգծել է Վիգեն Սարգսյանը։ Նրա դիտարկմամբ՝ բարեկամ Սիրիայի ժողովդրի պարագայում սա առավել կարևոր է՝ հաշվի առնելով, որ մեկ դար առաջ Սիրիայի ժողովուրդն է եղել, որ հայ ժողովրդին բաժին հասած ամենածանր արհավիրքի պահին բացել է իր դռներն ու հյուրընկալել հայերին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ օր առաջ Սիրիայում խաղաղություն կհաստատվի ու մարդիկ կկարողանան վերադառնալ բնականոն կյանքին: «Բայց, մինչ այդ, մենք մեր ուժերի ներածին չափով շարունակելու ենք օգնել Սիրիայի ժողովրդին», - ասաց նա։ Վիգեն Սարգսյանի խոսքով՝ օգնությունը հավասարաչափ առաքվելու է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: «Օգնությունը 40 տոննա է, որն իջնելու է անմիջապես Սիրիա, Լաթաքիա։ Ես կարծում եմ, որ մարդասիրական օգնությունը ազգություն չի հարցնում ու այս բեռը հավասարաչափ կբաժանվի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», - հավելել է նա։ 2016-ի հոկտեմբերի 4-ին ու 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստանից մարդասիրական օգնություն էր ուղարկվել Սիրիա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |