Կարայան. 2017-ին կապահովվի առնվազն 3,2% տնտեսական աճ![]() 14 փետրվարի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - 2017-ին կապահովվի 3,2% տնտեսական աճ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Առնվազն այն 3,2% տնտեսական աճը, որը դրված է պետական բյուջեի հիմքում, մենք իրականացնելու ենք», - ասել է Կարայանը լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ հարկավոր է այս առումով ավելի լավատես լինել ու չփորձել վատ ազդակներ տալ` թե չի լինելու: «Իրականանալու է, անկախ այն հանգամանքից ուզում են որոշ ուժեր, թե չեն ուզում, այդ տնտեսական աճն այս տարի մենք ապահովելու ենք», - նշել է նախարարը։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզեր կատարած այցերի արդյունքում հավաքագվրել են բիզնես գաղափարներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է 160 ծրագիր, որոնցից մոտ 110-ը հենց մարզերից է՝ մոտ 240 միլիոն դոլար արժողությամբ: Ընթերցեք նաև. Վարչապետի խոստումների հետքերով. Որ մարզում ինչ ներդրումներ կարվեն ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |