Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հավանաբար կհանդիպեն Դուշանբեում14 սեպտեմբերի 2007 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ Դուշանբեում հոկտեմբերին կայանալիք ԱՊՀ գագթնաժողովում: Այդ մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: «Նախագահների հանդիպման հնարավորությունը կախված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից: Պետք է նշել նաեւ, որ «հենց այնպես» հանդիպելն իմաստ չունի»«-նշել է Սողոմոնյանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան սկսվում է սեպտեմբերի 15-ին, որի ընթացքում նրանք կայցելեն Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Ռ.Քոչարյանի մամլո քարտուղարի խոսքերով, այցը կրում է զուտ աշխատանքային բնույթ: «Կշարունակվի աշխատանքն այն փաստաթղթի վրա, որն արդեն մշակվել է: Ոչ մի նոր բան չի նախատեսվում»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |