Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը կայցելի Թբիլիսի, Դուշանբե, Բրյուսել եւ Հելսինկի14 սեպտեմբերի 2007 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլու հրավերով Ռոբերտ Քոչարյանը մեկօրյա այցով կմեկնի Թբիլիսի: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը: Նրա խոսքերով, այցը կրում է մասնավոր բնույթ: «Բնականաբար, հանդիպմանը կքննարկվեն հայ-վրացական հարաբերություններին առնչվող խնդիրներ, մասնավորապես, Ջավախքի հարցը: Այդ մասին միշտ է խոսվում նման հանդիպումների ժամանակ»,-ասել է նա, հավելոլվ, որ Ջավախքում կառուցվելիք բանտի մասին խոսակցություններն անտեղի են: Վիկտոր Սողոմոնյանը հաղորդել է նաեւ Հայաստանի նախագահի առաջիկայում կայանալիք այցերի մասին: «Սեպտեմբեր-հոկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին եւ ՀԱՊԿ նիստին, որը նույնպես այնտեղ կանցնի: Հոկտեմբերի 10-13-ին նախագահը կմեկնի Բրյուսել, այնուհետեւ Ֆինլանդիայի նախագահի հրավերով` Հելսինկի»,-ասել է Սողոմոնյանը: Ինչ վերաբերում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ՀՀ կատարելիք այցին, ապա, ըստ մամլո քարտուղարի, այն ուժի մեջ է մնում: «Ներկայումս այցը նախապատրաստվում է ինչպես իրանական, այնպես էլ հայկական կողմից»,-նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |