Հայաստանն անկեղծորեն զարմացած է Էլմար Մամեդյարովի հայտարարությամբ Ղարաբաղի մասին14 սեպտեմբերի 2007 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Մեզ իսկապես զարմացնում է Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, քանզի Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է հետ կանգնել եւ դիմադրել արդեն համաձայնեցված` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող դրույթների նկատմամբ, որոնք եղել են եւ շարունակում են մնալ սեղանի վրա դրված, համանախագահների կողմից առաջարկվող փաստաթղթում»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, եթե ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը եւ Ադրբեջանի ԱԳ նախարարը համաձայնվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող դրույթին, ապա մենք ողջունում ենք այդ մոտեցումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Հիշեցնենք, որ Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին Հայաստանի համաձայնությունը կարող է լուրջ ճեղքում դառնալ բանակցային գործընթացում»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |