Ապրիլի 23-ին Նյու Յորքում հազարավոր մարդիկ կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 16 փետրվարի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ կհավաքվեն Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակում` հարգելու համար անմեղ զոհերի հիշատակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը: Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ ապրիլին, որը Ցեղասպանությունների մասին իրազեկման ամիս է հայտարարված, կհարգեն նաև Հոլոքոսթի զոհերի, ինչպես նաև նորագույն պատմության այլ ցեղասպանությունների զոհերի հիշատակը, գրում է The Armenian Weekly-ին: Միջոցառումը բաց է լինելու, ցանկացած մարդ կարող է միանալ և իր հարգանքի տուրքը տալ 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին, որոնք սպանվել են 1915-ին Օսմանյան կայսրությունում: Ելույթներով հանդես կգան հայտնի դերասաններ, քաղաքական գործիչներ, գիտնականներ և հումանիստներ: 2017-ի միջոցառման թեման է` «Թուրքիան պատասխանատու է Ցեղասպանության համար. Անհերքելիի ժխտումը հանցագործություն է»: Ամեն տարի ապրիլին մոլորակի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |