Ադրբեջանցի զինվորը պետք է ինքը որոշի. վերադառնալ Հայաստանից Բաքու, որտեղ նրան սպասում է բանտարկություն, կամ մեկնել Եվրոպա15 սեպտեմբերի 2007 - 16:37 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանական բանակի զինծառայող Սամիր Մամեդովը, ով հանձնվել է գերության Հայաստան, ինքնուրույն պետք է որոշի, ուր է ցանկանում գնալ` Ադրբեջան, թե Եվրոպա: Այժմ Սամիրը հոյակապ հասկանում է` ինչ է նրան սպասվում Ադրբեջանում, եւ ինչ է նրան սպասվում երրորդ երկրում»,- հայտարարել է Գերիների եւ պատանդների հարցով միջազգային աշխատանքային խմբի Ադրբեջանի հարցով համակարգող Ավազ Հասանովը: Նրա խոսքերով, ռազմագերու համար դժվար է վերադառնալ Ադրբեջան, քանի որ նա հասկանում է, որ նրան այստեղ դատավարություն է սպասվում: «Խնդիրը պարզապես նրանում է, որ դեռեւս չեն կարողանում նրա համար այդ համապատասխան երրորդ երկիրը գտնել»,- նշել է Հասանովը, հաղորդում է Day.az-ը:Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինծառայող Սամիր Մամեդովը 2006 թվականի դեկտեմբերին ինքնակամ հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ հանձնվել հայկական կողմին: Ավելի վաղ, Բաքվում երկու արդբեջանցի զինվորականի, ովքեր եղել էին հայ գերեւարության մեջ` Վուսալ Ղարաջաեւին եւ Էլդանիզ Նուրիեւին, համապատասխանաբար 11 եւ 12 տարվա ազատազրկման են դատապարտել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |