Կոմանդոսը փաստաթուղթ է հրապարակել. 1992-ին Խոջալուի բնակիչները կարող էին անարգել հեռանալ քաղաքից![]() 17 փետրվարի 2017 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս) ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել, որն ապացուցում են, որ 1992թ. ադրբեջանանակ Խոջալուի բնակչությունը կարող էր անարգել հեռանալ քաղաքից: Գրառման մեջ ասվում է, որ Խոջալուի ազատագրումից հետո ադրբեջանական զինվորական շտաբից հայտնաբերվել են մի շարք փաստաթղթեր: Նա նշում է, որ փաստաթղթերից մեկն այն մասին է, որ ադրբեջանցիներն ունեցել են քաղաքից դուրս գալու հնարավորություն երկու ուղղությամբ` թույլատրվել է ոչ միայն մարդկանց, այլև ռազմական տեխնիկայի տեղաշարժը: Փաստաթուղթը վկայում է, որ խաղաղ բնակիչները կարող էին հեռանալ քաղաքից իրենց հայտնի ճանապարհներով: Փաստաթուղթը կոչվում է «Տեղեկություններ Խոջալու քաղաքի բնակչությանը դուրս բերելու հնարավոր ուղիների մասին»: Օրինակ` առաջին կետով ասվում է. «Խոջալու քաղաքից կարելի է գազամուղի ուղղությամբ ոտքով հասնել հայկական Քյաթուկ գյուղին: Այդ գյուղից և Ասկերանի շրջանի Նախջվանք գյուղից կարելի է հասնել Աղդամի շրջանի Շելլի ադրբեջանաբնակ գյուղ: Տարածությունը մոտ 20 կմ է»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |