Իրանում հրատարակվել է Թեհրանի հայկական եկեղեցիների ուղեցույց17 սեպտեմբերի 2007 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի մշակույթի նախարարության պաշտոնյաները հաղորդել են Թեհրանի հայկական եկեղեցիներին նվիրված գրքի հրատարակման մասին: Շուրջ 190 տարի առաջ հիմնված եկեղեցիների եւ սրբավայրերի մասին տեղեկությունները հավաքվել են հիմնականում հայ գեղանկարիչների ջանքերի շնորհիվ: Գրքում ներկայացված են Թեհրանի բոլոր հայկական եկեղեցիների գծագրերն ու Թեհրանում հայերի բնակման քարտեզները քաղաքում նրանց հաստատումից ի վեր: Ուղեցույցը լուսանկարիչ Արա Մկրտումյանի, գծանկարիչ եւ դիզայներ Արման Ստեփանյանի, ճարտարապետներ Արլեն Ստեփանյանի եւ Արփիար Պետրոսյանի 8-ամսյա աշխատանքի արդյունքն է, հաղորդում է PRESS TV, Iran-ը: Հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ քրիստոնեւթյունն Իրանում տարածված հնագույն դավանանքներից մեկն է: Երկրում կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք համաշխարհային մշակութային արժեք են ներկայացնում եւ միլիոնավոր զբոսաշրջիկների ուշադրությունն են գրավում ամեն տարի:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |