ՀՀ-ն մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Իրաքյան Քրդստանում![]() 18 փետրվարի 2017 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Երկուստեք արժևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, մտքեր են փոխանակվել փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ: Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քրդստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քրդստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քրդիստանի նախագահն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերին, հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |