Նալբանդյանը Զանիերի հետ քննարկել է ԼՂ խնդիրը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը![]() 18 փետրվարի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Մյունխենում աշխատանքային այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։ Հանդիպմանն անդրադարձ է արվել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանն առնչվող հարցերին։ Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է փետրվարի 17-ին Ադրբեջանի արտգործնախարարի ու համանախագահների հետ ունեցած հանդիպումը։ Երկուստեք կարևորվել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Մինչ ԵԱՀԿ անդամ-երկրների կողմից սպասվող՝ մանդատների երկարացման վերաբերյալ համաձայնության հասնելը, ԵԱՀԿ տարածքային գրասենյակները բաց կլինեն և կշարունակեն ադմինիստրատիվ, մանդատի հետ կապ չունեցող գործունեությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ԵԱՀԿ Վիեննայի քարտուղարության մամուլի բաժնից՝ մեկնաբանելով Հայաստանում ԵԱՀԿ գործունեության սպասվող դադարեցման մասին շրջանառվող լուրերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |