Հայաստանում եւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները չեն կարող սառեցնել ղարաբաղյան գործընթացը17 սեպտեմբերի 2007 - 20:43 AMT PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի նորընտիր նախագահի հետ մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք եւ շատ հետաքրքիր տեղեկություններ ստացանք: Առաջին շփումը նրա հետ չափազանց լավ անցավ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, արդյունավետ էին նաեւ Երեւանում կայացած հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: «Մենք կարծում ենք, որ մեր ուղեւորությունը Բաքու լրացուցիչ խթան կհանդիսանա առաջընթացի համար, եւ հուսով ենք, որ հանդիպումները Ադբրեջանի ղեկավարության հետ նույնպես կառուցողական կլինեն»,-նշել է ռուս դիվանագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպմանը, ապա ըստ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի, դա պարզ կդառնա Բաքվի հանդիպումներից հետո: «Երկու երկրներում կայանալիք նախագահական ընտրությունները չեն կարող սառեցնել բանակցային գործընթացը, ուղղակի մեր այցերն այդքան հաճախակի չեն լինի: Նախագահները կարող են հանդիպել, եթե դա իրոք անհրաժեշտ լինի»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |