2012-16-ն Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան ՀՀ-ն![]() 20 փետրվարի 2017 - 12:11 AMT PanARMENIAN.Net - 2012-2016 թվականներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում: Զեկույցում նշվում է, որ զենք խոշորագույն արտահանողներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, որոնց մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմում է զենքի արտահանման ընդհանուր ծավալի 74%-ը: Համաշխարհային սպառազինության էքսպորտի 1/3-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին: Վերջինս 2007-11 թվականների համեմատ արտահանման ծավակներն ավելացրել է գրեթե 21%-ով: Արտահանվող զինամթերքի գրեթե կեսն ուղղվել է Մերձավոր Արևելք: Զենքի 23%-ն արտահանել է Ռուսաստանը: Դրա 70%-ն ուղղվել է չորս երկրի՝ Հնդկաստան, Վիետնամ, Չինաստան և Ալժիր: Միևնույն ժամանակ, Հնդկաստանը զենքի ամենախոշոր ներկրողն է՝ համաշխարհային ծավալի 13%-ը: Զեկույցում նշվում է, որ զենքի համաշխարհային շրջանառության ծավալը 2004 թվականից շարունակաբար ավելացել է: Հատկանշական է, որ 2012-16 թվականներին այն հասել է ռեկորդական աստիճանը՝ սառը պատերազմի ավարտից ի վեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |