Եվս մեկ թալիշ է ցանկանում Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել![]() 20 փետրվարի 2017 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի ևս մեկ բնակիչ Էլդանիզ Գուլիևը մտադիր է տեղափոխվել Հայաստան: Այդ մասին հայտնում է «ԹալիշԻնֆոն» թալիշցի բլոգեր Ազար Կազիմովի վրա հղումով: Նշվում է, որ Գուլիևն իր ֆեյսբուքյան էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված հայտարարություն է հրապարակել: Նա գրել է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի ուժով խլել է իրենից իր սեփական հողը, որից հետո նրան կանչել են ոստիկանության շրջանային բաժանմունք և սպառնացել են, որպեսզի նա չհամարձակվի բողոքել: Հուսահատված Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ լուծումը Հայաստան տեղափոխվելն է: Ըստ Գուլիևի, Ադրբեջանում նրա բողոքները միևնույն է ոչ ոք չի քննելու: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների, նրանց իրավունքների ոտնահարումների պատճառով, ապաստան է ստացել Հայաստանում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը, շարունակում են մնալ պետական քաղաքականություն: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |