Իրաքի բանակը 14 գյուղ է ազատագրել ԻՊ-ից Մոսուլի արվարձանում![]() 20 փետրվարի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակը Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման առաջին օրը «Իսլամական պետության» գրոհայիններից 14 գյուղ է ազատագրել, որոնք գտնվում են քաղաքի արվարձանում: Այդ մասին հայտարարել է գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալլան: Ռազմական գործողության կենտրոնակայանում նշել են, որ բանակին հաջողվել է նաև հսկողության տակ առնել էլեկտրակայանը, որն էլեկտրաէներգիայով է ապահովում Մոսուլի ամբողջ արևմտյան հատվածը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը: Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |