Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդ հանդիսանալ17 սեպտեմբերի 2007 - 21:20 AMT PanARMENIAN.Net - Պատերազմը ոչ մի դեպքում չի կարող ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեթոդ հանդիսանալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Ֆրանսիացի համանախագահը հիշեցրել է լրագրողներին ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիության մասին: «Ես բազմիցս եմ հայտարարել պատերազմի բացասական հետեւանքների մասին եւ կրկին չեմ կրկնվի»,-ասել է միջնորդը: Իր հերթին, ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ընդգծել է, որ այն ամենն, ինչ չի նպաստում հակամարտության կարգավորմանը վնասակար է համանախագահների համար, առավել եւս ռազմատենչ հայտարարությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |