Բեռլինալեի գլխավոր մրցանակը շնորհվել է հունգարական «Մարմնի և հոգու մասին» ֆիլմին20 փետրվարի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի 67-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակին` «Ոսկե արջին» է արժանացել հունգարական «Մարմնի և հոգու մասին» (On Body and Soul) ֆիլմը, ասվում է կինոփառատոնի պաշտոնական կայքում: Ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի ֆիլմը, ինչպես ասվում է նկարագրության մեջ, պատմում է մի զույգի մասին, որը «բացահայտում է իր զգացմունքների և ֆիզիկական ցանկության աշխարհը, սկզբից առանձին-առանձին, հետո միասին»: Ֆիլմի գործողությունը կատարվում է Բուդապեշտի սպանդանոցում, որտեղ «մի գեղեցիկ սիրո պատմություն է ծավալվում»: Գրան պրին շնորհվել է սենեգալցի ռեժիսոր Ալեն Գոմիսին «Ֆելիսիտե» ֆիլմի համար, որը երգչուհու մասին է` նա փորձում է օգնել իր ծանր հիվանդ որդուն: «Արծաթե արջին» լավագույն ռեժիսուրայի համար արժանացել է Ակի Կաուրիսմյակին, որը ներկայացրել է «Հույսի մյուս կողմը» ֆիլմը սիրիացի փախստականի մասին: Բեռլինալեի լավագույն դերասանուհի է ճանաչվել Կիմ Մին Հին Հարավային Կորեայից, որը նկարահանվել է Հոն Սան Սուի «Միայնակ գիշերային լողափում» ֆիլմում, որը աղջկա և ամուսնացած տղամարդու սիրավեպի մասին է: Տղամարդու լավագույն դերակատրման համար «Արծաթե արջի» է արժանացել ավստրիացի դերասան Գեորգ Ֆրիդրիխը` գերմանացի ռեժիսոր Թոմաս Արսլանի «Լուսավոր գիշերներ» ֆիլմի համար: Ֆիլմը հոր և առանց նրա մեծացած որդու հարաբերությունների մասին է, հայտնում է Lenta.ru-ն: Լավագույն սցենարի համար մրցանակի են արժանացել Սեբաստիան Լելիոն և Գոնսալո Մասան «Ֆանտաստիկ կինը» ֆիլմի համար: Կինոփառատոնի հիմնադիր Ալֆրեդ Բաուերի մրցանակին է արժանացել լեհ կինոռեժիսոր Ագնեշկա Հոլանդը «Հետքը» ֆիլմի համար: Միջազգային ժյուրիի Գրան պրին շնորհվել է ուկրաինուհի Ելիզավետա Սմիթի և գերմանացի Գեորգ Ժենոյի «Դպորց համար 3» ֆիլմին Դոնբասի դպրոցականների մասին: Բեռլինալեն անցկացվում է 1951-ից ի վեր: 2016-ին կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Կրակը ծովում» փաստագրական ֆիլմն Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից փախստականների մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |