Արցախի հանրաքվեին 14:00-ի դրությամբ մոտ 48.000 քաղաքացի է մասնակցել

Արցախի հանրաքվեին 14:00-ի դրությամբ մոտ 48.000 քաղաքացի է մասնակցել

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ում անցկացվող հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 14:00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին մասնակցել է 48.115 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 46.82%-ը:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը:

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից:

Փետրվարի 20-ի հանրաքվեին, վերջին տվյալներով, մասնակցելու իրավունք ունի 102.757 քաղաքացի՝ Արցախի Հանրապետության բնակչության 69 տոկոսը:

Սա Արցախի 26 տարվա անկախ պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---