Թուրքիայում 227 դատավոր ու դատախազ է հեռացվել աշխատանքից![]() 21 փետրվարի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դատական համակարգի կանոնակարգող մարմինը հեռացրել է աշխատանքից 227 դատավորի և դատախազի, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի մեջ: Անկարան Գյուլենին է պատասխանատու համարում պետական հեղաշրջման փորձի համար: Դատական համակարգի աշխատակիցներին ազատել են աշխատանքից 2016-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի տեղակալ Մեհմեդ Յիլմազը, ընդհանուր առմամբ այդ ընթացքում աշխատանքից ազատվել է 3886 դատավոր ու դատախազ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով: Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |