ՌԴ էներգետիկայի նախարար. ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան էներգամիջանցքի ՏՏՀ-ն պատրաստ կլինի 2017-ի 2-րդ կեսին![]() 21 փետրվարի 2017 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2017-ի երկրորդ կիսամյակում: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Իրանի էներգետիկայի նախարարի հետ 2 էներգամիջանցք ենք քննարկել, որից մեկը ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրանն է: Հիմա մշակվում է տեխնիկատնտեսական հիմնավորումը: Այն պատրաստ կլինի 2017-ի երկրորդ կեսին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Երկրորդի մասով, որը վերաբերում է Ադրբեջանին, պայմանավորվել ենք, որ մարտի կեսին մասնագետները կհանդիպեն և կքննարկեն նախագծի իրականացումը, տեխնիկական առաջադրանքը ՏՏՀ մշակման համար»,-ասել է նա: Մինչև 1,2 ԳՎտ ընդհանուր թողունակությամբ «Հյուսիս-Հարավ» նախագծի մշակումը սկսվել էր 2015-ի դեկտեմբերին: 2016-ի սկզբին Երևանում 4 երկրի էներգետիկայի նախարարները ստորագրեցին նախագծի «ճանապարհային քարտեզը», որով նախատեսվում էր համատեղ ՏՏՀ մշակում, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց էլեկտրաէներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախագծի ՏՏՀ մշակման և նախագծի իրականացման հետագա միջոցառումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016-ի սեպտեմբերին Բաթումում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |