Փորձագետ. Մխիթարյանը «ՄՅու» լավագույն բիզնես գործարքն է Ֆերգյուսոնի հեռանալուց հետո![]() 21 փետրվարի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 31.45 մլն ֆունտ ստեռլինգ:Այդ մասին հայտնել է transfermarkt-ը: Մխիթարյանի տրանսֆերը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» կատարվել է €42 միլիոնով, որի արդյունքում Հենրիխը հայտնվել է բոլոր ժամանակների ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշի 43-րդ տեղում: Հեղինակավոր Goal.com պարբերականի փորձագետ Թոմ Մեստոնը նշել է, որ Մխիթարյանը լավագույն բիզնես գործարքն է Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո, գրում է «Sputnik Արմենիան»: Մարդկանցից շատերը կմատնանշեն Իբրահիմովիչի անվճար տեղափոխությունը, սակայն շվեդը թիմում է մնալու առավելագույնը 2-3 տարի, իսկ Մխիթարյանը` երկու անգամ ավելի: Իհարկե, Պոգբան ավելի շատ ժամանակ ունի, քան Մխիթարյանը, սակայն մոտ երեք անգամ նրա տրանսֆերային արժեքն ավելի մեծ է: Ֆրանսիացին պետք է երկար ճանապարհ անցնի այդ գումարները վերադարձնելու համար: «Միկիի համար, սակայն, նրա ժամանակը ներկան է, և նա Մոուրինյուի թիմի երեք կարևորագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Երեք ամիս առաջ ոչ ոք չէր հավատա դրան, բայց 26 միլիոն ֆունտ արժեցած ֆուտբոլիստն արդեն գտել է այն եղանակը, որով վարձահատույց է լինում իր համար վճարած ոչ այնքան մեծ գումարի համար»,- գրում է Թոմ Մեստոնը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներառվել է 100 ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում ըստ Goal.com-ի: 2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |