Ալիևը փոխնախագահ է նշանակել կնոջը՝ Մեհրիբան Ալիևային![]() 21 փետրվարի 2017 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Ըստ Ադրբեջանի սահմանադրության, առաջին փոխնախագահը ստանձնում է նախագահի լիազորությունները, եթե նա չի կարող կատարել իր պարտականությունները: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել հանրապետության առաջին փոխնախագահի պաշտոնում երկրի առաջին տիկին Մեհրիբան Արիֆ ղզի Ալիևային նշանակելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2016-ի սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացվեց: Ուղղումները նախատեսում են նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացում 5-ից մինչև 7 տարի, փոխնախագահների պաշտոնների ավելացում, նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի տարիքային սահմանափակման նվազեցում: Հանրաքվեում փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրողների 88,5%-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |