Հայաստանի ներդրումային ծրագրերը կներկայացվեն Փարիզում, Լիոնում և Մարսելում![]() 21 փետրվարի 2017 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամն ու գործընկեր Business France-ը փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում կազմակերպում է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավ, որի ընթացքում կներկայացվի երկրի տնտեսության և այստեղ բիզնես սկսելու առավելությունները։ Մեկշաբաթյա միջոցառմանը նախատեսված են հանդիպումներ ֆրանսիական երեք խոշոր քաղաքում՝ Փարիզում, Լիոնում և Մարսելում, իսկ փետրվարի 23-ին մայրաքաղաքում կմեկնարկի ներդրումային համաժողով՝ գործարար նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով, տեղեկացնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։ Հայկական ընկերությունները գյուղատնտեսության և սննդի, ՏՏ և ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերության հետ հանդիպումներում։ Հիմնադրամը հաշվի է առնում, որ չնայած մեր երկրում ֆրանսիական ներդրումների առկայությանը, մի շարք ոլորտներում դրանց ծավալն ավելացնելու մեծ ներուժ կա։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվում է նաև Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի առավելությունը։ «Աշխարհագրական դիրքից բացի, համեմատաբար հեշտ է Հայաստանում ներդրում կատարել նաև բարենպաստ առևտրային ռեժիմների շնորհիվ ու մի շարք պատճառներով․ պետությունն աջակցում է ներդրում կատարող ընկերություններին, տարբեր կառույցների միջոցով յուրաքանչյուր գործարարի կողքին է ներդրումային ցանկացած փուլում։ Մենք ունենք ապահով երկիր, որակյալ աշխատուժ, եվրոպական ու ամերիկյան ընկերությունները սա դիտարկում են որպես իրական արժեք»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։ Հայաստանի ներդրումային հնարավորությունների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ նախատեսված են ամբողջ տարվա ընթացքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |