Լոս Անջելեսի ցուցահանդեսում ՀՀ-ից ու Արցախից զբոսաշրջային 10 ընկերություն է ներկայացված![]() 21 փետրվարի 2017 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Հայաստանն ու Արցախը մասնակցել են Լոս Անջելեսի՝ «Ճամփորդություններ և արկածներ» ցուցահանդեսին, որը համարվում է ԱՄՆ-ում զբոսաշրջային ոլորտի խոշորագույն միջոցառումը։ Աշխարհի լավագույն հանգստավայրերն ու տուրիստական փաթեթները ներկայացնելու համար այս ցուցահնդեսին ամեն տարի մասնակցում են տասնյակ երկրներ և հազարավոր զբոսաշրջային ընկերություններ։ Հայկական տաղավարում 2017-ին ներկայացված է 10 ընկերություն՝ Հայաստանից և Արցախից: Ցուցահանդեսի այցելուներին ցուցադրվեցին հայկական քաղցրավենիք, չրեր խմիչքներ, ոսկերչական աշխատանքներ և հայկական երկու հանրապետություններին վերաբերող զբոսաշրջային փաթեթներ: ԱՄՆ հայկական տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներն արձանագրել են, որ նախորդ տարիների մասնակցությունից հետո ավելացել է Հայաստան և Արցախ մեկնելու նպատակով իրենց դիմող օտարերկրյա քաղաքացիների թիվը: Ցուցահանդեսի ընթացքում Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարային համույթը ներկայացել է հայկական կատարումներով: Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայ-ամերիկյան գործարար խորհուրդը։ Հայաստանյան ընկերությունների մասնակցությունը համակարգել է ՀՀ կառավարության Միջազգային գործարար կապերի խորհուրդը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |