YouTube կայքում զետեղված տեսահոլովակները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան վտանգավոր եւ ատելությամբ լի պետություն է19 սեպտեմբերի 2007 - 15:21 AMT PanARMENIAN.Net - YouTube կայքում զետեղված տեսահոլովակներն, որոնք գովերգում են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի մարդասպաններին, կրկին ապացուցում են, որ Թուրքիան վտանգավոր եւ ատելությամբ լի պետություն է: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), տեսահոլովակում ցուցադրվում են Հրանտ Դինքի սպանության վայրում արված լուսանկարները: YouTube կայքում, որն ամբողջ աշխարհն է դիտում, զետեղված են նաեւ Դինքին սպանող Օգյուն Սամաստի «հայրենասիրական լուսանկարները» թուրքական դրոշի եւ ոստիկանների հետ, որոնք «հպարտ կեցվածք են ընդունել մարդասպանի կողքին»: ANCA-ի հաղորդագրության մեջ մեջբերվում են «Ծրագրեր մի կազմեք» երգի խոսքերը. «Եթե մարդը դավաճանում է իր երկրին, նա դատապարտված է» եւ «Միակ լավ հայը կամ քուրդը մեռած հայն է կամ քուրդը»: «Հրանտ Դինքը սպանվեց օրը ցերեկով 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Մինչ այդ նա քրեական հետապնդման է ենթարկվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով Հայոց ցեղասպանության հիշատակման համար: Նրա սպանությունից հետո թուրք այլ գրողներ եւ պատմաբաններ` Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, պատմաբան Թաներ Աքչամը, գրող Էլիֆ Շաֆակը սպառնալիքներ են ստացել ազգայնականներից»,-հիշեցնում է ANCA-ն: Հիշեցնենք, որ 2007 թվականի սեպտեմբերի 13-14-ին YouTube ժողովրդականություն վայելող կայքում հայտնվեց հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպաններին նվիրված տեսահոլովակ: Երգի տեքստում գովաբանվում են Օգյուն Սամաստը` սպանության անմիջական իրագործողն ու կազմակերպիչ Յասին Հայալը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |