ՊՆ ղեկավար. «Իսկանդերները» կկիրառվեն ըստ իրավիճակի![]() 22 փետրվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - «Իսկանդերների» կիրառման վերաբերյալ որոշում Հայաստանը կկայացնի ելնելով իրավիճակի զարգացումից: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում: «Ես կարող եմ ալգորիթմը նշել: Այդ զինատեսակի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անդառնալի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքներին, որի դեմ այդ զենքը կարող է կիրառվել: Համապատասխանաբար, «Իսկանդերների» կիրառման վերաբերյալ որոշման կայացումը սերտորեն կապված է իրավիճակի զարգացման հետ: Ամեն դեպքում, մենք այն դիտարկում ենք որպես երաշխավորված հարվածի զենք, եթե լինի այդպիսի անհրաժեշտություն: Առաջին հերթին դա զսպման զենք է: Ակնհայտ է, որ իրավիճակի զարգացումը կարող է թելադրել նման մոտեցման վերանայում, սակայն սկզբունքորեն, իր գաղափարախոսությամբ, իր հնարավորություններով դա այնպիսի զենք է, որը պետք է սառեցնի բոլոր «տաք գլուխները» որոշման կայացնելու առումով»,-ասել է նախարարը: Նախարարը հավելել է նաև, որ 2016-ին ՌԴ-ից ներկրված «Իսկանդերները» պատկանում են ՀՀ Զինված ուժերին և կառավարվում են հայկական ԶՈւ սպաների կողմից, որոնք հատուկ պատրաստություն են անցել: Հայաստանը 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից4 «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիր է ներկրել: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |