Բավարիայում մասնակիորեն սահմանափակել են փարաջա կրելու վայրերը![]() 22 փետրվարի 2017 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Բավարիա երկրամասի կառավարությունը հավանությույն է տվել օրինագծին, որով արգելվում է փարաջա կրել մի շարք հասարակական վայրերում: Ամբողջությամբ ծածկել դեմքն ու մարմինն արգելվում է հասարակական ծառայություն իրականացնելիս, բուհերում, դպրոցներում, մանկապարտեզներում, ընտրությունների ժամանակ քվեարկելիս, ինչպես նաև, եթե խոսք է գնում անվտանգության ու կարգապահության պահպանման մասին: Այդ մասին հայտնել է Բավարիայի վարչապետի գրասենյակը Մյունխենում կայացած նախարարական նիստում, գրում է Deutsche Welle-ն: Ինչպես նշել է Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը, «դեմքը ծածկելը հակասում է հաղորդակցության մշակույթին»: 2016-ի դեկտեմբերին ԳԴՀ կառավարությունը օրենք էր ընդունել, որով արգելվում է փարաջա կրել պետական պաշտոնյաներին ծառայողական պարտականությունները կատարելիս: Հասարակական այլ վայրերում սահմանափակումների համար պատասխանատու են դաշնային երկրամասերը: Փարաջան կնոջ վերնազգեստ է իսլամական երկրներում, մասնավորապես Կենտրոնական Ասիայում և Մերձավոր Արևելքում: Այն խալաթ է` երկար, կեղծ թևքերով։ Դեմքը ծածկվում է ցանցկեն հատվածով` չաչվանով։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |