Արոնյանը 4-րդ ոչ ոքին է գրանցել Շարժայի «Գրան Պրի» մրցաշարում![]() 22 փետրվարի 2017 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Շարժայում ընթացող «Գրան Պրի» մրցաշարի առաջին փուլի չորրորդ տուրում գրոսմայստեր հայ Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուս գրոսմայստեր Ալեքսանդր Ռյազանցևի հետ: Մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները. Մամեդյարով-Ադամս 1:0, Լի Չաո- Տոմաշևսկի 1:0, Նակամուրա-Վաշյե-Լագրավ, Նեպոմնյաշչի-Գրիշչուկ, Յակովենկո-Դին Լիժեն, Համմեր-Վալյեխո, Ռապպորտ-Սալեմ, Էլյանով-Հոու Յիֆան` ոչ ոքի, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարային աղյուսակը 4 տուրից հետո. Վաշյե-Լագրավ, Մամեդյարով` 3-ական միավոր, Նակամուրա՝ 2.5, Ադամս, Արոնյան, Վալյեխո, Գրիշչուկ, Դին Լիժեն, Լի Չաո, Նեպոմնյաշչի, Ռյազանցև, Համմեր, Հոու Յիֆան, Էլյանով, Յակովենկո՝ 2-ական, Ռապպորտ՝ 1.5, Տոմաշևսկի, Սալեմ` 1-ական: Փետրվարի 22-ին կանալիք 5-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է լինելու մրցաշարի առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Պարտիաներին կարող եք հետևել այստեղ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |