Իտալիան աջակցում է եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը19 սեպտեմբերի 2007 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի ԱԳՆ նախկին պետական քարտուղար Ումբերտո Ռանիերիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց վերջին շրջանում Հայաստանի եւ Իտալիայի երկկողմ շփումների կապակցությամբ: Նախարար Օսկանյանը կարեւորեց ԵՄ-ի «Եվրոպական հարեւանության քաղաքականության» շրջանակում փոխադարձ շփումների արդյունքում ձեւավորված ամուր հարաբերությունները` հատկապես առանձնացնելով գյուղական շրջանների զարգացման ծրագրերը: Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարաբերությունները հարեւանների հետ, ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի վերաբերյալ: Իր հերթին, Ումբերտո Ռանիերին ներկայացրեց Հայաստան կատարած այցի նպատակներն ու հայտնեց տպավորությունների մասին: Պարոն Ռանիերիի խոսքով իրենց նպատակն է աջակցել եվրոպական ուղին բռնած երկրների զարգացմանն ու եվրաինտեգրմանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |