ՔԿՎ-ն հերքում է. Կյուրեղյանը հացադուլ չի հայտարարել

ՔԿՎ-ն հերքում է. Կյուրեղյանը հացադուլ չի հայտարարել

PanARMENIAN.Net - ՔԿՎ մամուլի ծառայությունը հերքում է այն տեղեկատվությունը, որ օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել:

«Այս պահին նման բան չկա», - հայտնել են ՔԿՎ-ից, մեջբերում է Aysor.am-ը:

Ավելի վաղ, «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանին:

2015-ին Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---