Հայաստանը կմասնակցի Սոչիում կայանալիք Զինվորականների համաշխարհային խաղերին![]() 23 փետրվարի 2017 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը կմասնակցի Սոչիում կայանալիքձմեռայինԶինվորականների համաշխարհային խաղերին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: «ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով, ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի բաժնի ներկայացուցիչները ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի մարզիկների հետ փետրվարի 22-28-ը Սոչիում կմասնակցեն զինվորականների ձմեռային 3-րդ համաշխարհային խաղերին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Զինվորականների համաշխարհային խաղերն անցնում են չորս տարին մեկ անգամ: Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում այդ խաղերը: Մրցումներին, որոնք արդեն անվանում են «ռազմական Օլիմպիադա», հյուրեր են հավաքվում ամբողջ աշխարհից: Ակնկալվում է մոտ 1000 մարզիկի մասնակցություն աշխարհի 26 երկրից: Նրանք խաղարկելու են պարգևների 44 հավաքածու 7 մարզաձևում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |