Բրիտանական Սքոթլենդ Յարդն առաջին անգամ կին կղեկավարի![]() 23 փետրվարի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի ոստիկանությունն առաջին անգամ կին կգլխավորի: Մեծ Բրիտանիայի ոստիկանության ամենամեծ վարչությունը կղեկավարի Քրեսիդա Դիկը՝ Մեծ Բրիտանիայի ազգային հակաահաբեկչական ծառայության ղեկավարը: 56-ամյա Դիկը կընդունի պաշտոնը 2011-ից այն ղեկավարող Բերնարդ Հոգան Հաուից: Մինչ օրս նա պաշտոն էր զբաղեցնում ԱԳՆ-ում, սակայն նրա աշխատանքի բնույթն այնտեղ չի հրապարակվել, գրում է TJ-ն: Դիկը Սքոթլենդ Յարդում ավելի քան 30 տարի է ծառայել, սակայն 2014-ին հեռացել է կառույցից: Նոր նշանակումից հետո նա հայտարարել է, որ «ուղղակի երջանիկ է» և շատ ուրախ է վերադառնալ: Ըստ կանոնակարգի, պաշտոնում հաստատվելու համար նա պետք է ստանա Լոնդոնի քաղաքապետի հավանությունը, որին դիմել են 2005-ին զոհված բրազիլացի Ժան Շառլ դը Մենեզիշի ազգականները՝ կոչ անելով մերժել թեկնածությունը: Դիկն է ղեկավարել հատուկ գործողությունը Լոնդոնում մի շարք պայթյուններից հետո, երբ պատահաբար սպանվեց բրազիլացին, որին դրել էին ահաբեկչի տեղ: Թեև հետաքննությունն անմեղ համարեց Քրեսիդա Դիկին, շատերը կարծում էին, որ այդ միջադեպը վերջ կտա նրա կարիերային: Սակայն քաղաքապետը տվել է իր հավանությունը՝ անվանելով այն պատմական որոշում: Նշանակումը կատարվում է 5 տարով: Վարձատրությունը տարեկան 270.000 ֆունտ ստեռլինգ է, պարգևավճարները չհաշված: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |