Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ արգելափակել են YouTube կայքը20 սեպտեմբերի 2007 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ արգելափակել են YouTube կայքը: Ինչպես 2007 թվականի մարտին, արգելափակման պատճառ հանդիսացավ այն տեսահոլովակի զետեղումը, որը վիրավորանքներ էր պարունակում «ժամանակակից Թուրքիայի հոր»` Մուսաթաֆա Քեմալ Աթաթուրքի հասցեին, հաղորդում է The Register-ը: Արգելափակման մասին որոշումը կայացրել է Թուրքիայի դատարանը Ցանցի այցելուներից մեկի բողոքներից հետո, որը YouTube-ի էջերում մի տեսահոլովակ էր հայտնաբերել, որը վիրավորանքներ էր պարունակում Աթաթուրքի, ինչպես նաեւ Թուրքիայի առաջին դեմքերի հասցեին: Դատարանը հանձնարարել է Թուրքիայի հեռահաղորդակցությունների ընկերությունների խորհրդին արգելափակել հասանելիությունը այդ տեսածառայությանը: Հարկ է նշել, որ թուրք ազգի եւ մասնավորապես Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի վիրավորանքը քրեական հանցագործություն է համարվում: Նման մի պատմություն տեղի ունեցավ ընթացիկ տարվա մարտին Թուրքիայում: Այն ժամանակ երկրի խոշորագույն ինտերնետ-պրովայդեր Turk Telecom-ը արգելափակել էր YouTube կայքը` նրա էջերում Աթաթուրքի հասցեին հնչող վիրավորանքներով տեսահոլովակի զետեղման պատճառով: Երկու օր անց, այն բանից հետո, երբ YouTube-ի աշխատակազմը հեռացրեց թուրքերի պարսավանքին արժանացած տեսահոլովակը, ռեսուրսի արգելափակումը դադարեցվեց: Տեղեկատվություն այն մասին, թե փորձել են արդյոք Թուրքիայի իշխանությունները արգելափակումից առաջ պահանջել տեսածառայության աշխատակազմից հեռացնել տեսահոլովակը, դեռեւս չկա, հաղորդում է Լենտա.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |